Ճապոնիայի անիմեի ստուդիայում հրդեհի հետեւանքով 10 մարդ Է զոհվել. Kyodo

MasterNews

Ճապոնիայի Կիոտո արեւմտյան քաղաքում անմիեի արտադության ստուդիայի շենքում, որտեղ հուլիսի 18-ին սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել, փրկարարները հայտնաբերել են 10 մարմին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Ենթադրվում Է, որ նրանք բոլորը զոհվել են, սակայն դա հաստատել, ճապոնական օրենքների համաձայն, կարող են սոսկ բժշկական մասնագետները: Բռնկումը տեղի Է ունեցել դիտավորյալ հրկիզման պատճառով:

Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել Է մի 41-ամյա տղամարդու, որը ստուդիայի ներսում բենզին կամ կերոսին Է լցրել եւ հրկիզել այն: Նա նույնպես տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում: Եռահարկ շենքը, որտեղ գտնվում Է Kyoto Animation ընկերության գրասենյակը, սաստիկ այրվել Է: Կրակի մարմանը գործի են դվել 30 հրշեջ խմբեր: Հրդեհն արդեն մարված Է, ամենից շատ տուժել են շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իջևանում տեղի ունեցած բախումներով պայմանավորված ՄԻՊ-ը «թեժ գծին» ահազանգեր է ստացել

Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծին» ստացվել են մի շարք ահազանգեր: Այս մասին տեղեկացնում […]
Share
Instagram
Telegram