Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

MasterNews

Հուլիսի 17-ին, ժամը 08.50-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 16-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդվել էր Մարգարա-Վանաձոր Մ3 ճանապարհի 40-րդ կմ-ին երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ իրար բախվելու մասին:
Հուլիսի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 47-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է հուլիսի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով՝ լինելով «Օպել»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Հյունդայի» բեռնատարի կցորդիչին. «ՎԱԶ-2106»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Հայասա» մոտոցիկլետը Արագածոտնի մարզի Բերքանուշ գյուղում կողաշրջվել է. 24-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մրգավետ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21122» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21122»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «ԲՄՎ-525 I» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Խոր Վիրապ վանական համալիրի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել քարին. 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 18-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ-3741» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մեծավան-Տաշիր ճանապարհի 9-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառաշերտում. 34-ամյա վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300- կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների […]
Share
Instagram
Telegram