Հուլիսի 19-ին կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը

MasterNews

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:

2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ հայտարարությունը Հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման գործընթացի վերաբերյալ

Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում […]
Share
Instagram
Telegram