Իջևանում տեղի ունեցած բախումներով պայմանավորված ՄԻՊ-ը «թեժ գծին» ահազանգեր է ստացել

MasterNews

Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծին» ստացվել են մի շարք ահազանգեր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից  2-ով նշվել է, որ երեխաներն անհանգիստ վիճակում են։ 1 ահազանգով ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ բախման հետևանքով ոստիկանության ծառայողներ ու ճանապարհը փակած քաղաքացիներ են բուժօգնության համար տեղափոխվել հիվանդանոց։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է ոստիկանության հետ։

Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմն այս պահին շարունակում է իր իրավասության շրջանակում ձեռնարկել իրավիճակի հետ կապված անհրաժեշտ քայլեր:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում

Երեկ գիշեր Իջեւանում բողոքի ցույց իրականացնող ցուցարարների եւ ոստիկանական խմբի միջեւ բախումներից հետո, այսօր Տավուշում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Տավուշում այս պահին հսկայական ոստիկանական […]
Share
Instagram
Telegram