32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել

MasterNews

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում քննության է տարվում՝  32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ:

Դեպքի առթիվ ՝ ՀՀ քննչական ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ նույն օրը կատարվել է վիրահատություն, սակայն ժամը 05:00-ի սահմաններում վերջինս մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նախաքննական մարմինն առերևույթ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացրել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պաշտպանը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» Facebook-ի Messenger հավելվածում

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ գործարկվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված  համակարգ Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում: Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի […]
Share
Instagram
Telegram