18 փողոց նախկին գյուղապետի անունով. Կոտայքի մարզպետը դիմել է դատարան

MasterNews

Կատայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 4 տարի առաջ  կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Այս մասին գրում է Հետքը՝ հղում անելով «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգին:

Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները 2015 թվականի մարտի 24-ի որոշմամբ՝ համայնքի թվով 18 փողոցներ անվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Կոմիտասի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Առնո Բաբաջանյանի, Թումանյանի և այլ հայտնի անձանց անվամբ  փողոցների կողքին Ֆրոնտիկ Թևոսյանի անունը կրող փողոցներն են՝ Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ից մինչև 8-րդ փակուղի, Ֆրոնտիկ Թևոսյանի 1-ին նրբանցքից մինչև 9-րդը, Ֆրոնտիկ Թևոսյանի 6-րդ նրբանցք, 1-ին փակուղին:

Լուսանկարում՝ Ֆրոնտիկ Թևոսյանը

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 16-ին Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը […]
Share
Instagram
Telegram