Վերականգնվում է Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները Թալին քաղաքի…

MasterNews

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ)  տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:

Ճանապարհի վերականգնումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը, շինաշխատանքները սկսել է 2019թ. հունիսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Շինաշխատանքների շրջանակներում վերականգնվելու է հողային պաստառը՝ 9-14 մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 6-12 մ լայնությամբ, ջրահեռացման համակարգը, կատարվելու են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ, տեղադրվելու են ճանապարհային նշաններ և անվտանգության էլեմենտներ, տեղափոխվելու են ճանապարհի կառուցմանը խոչընդոտող հաղորդակցուղիները, կատարվելու են նաև այլ աշխատանքներ։

Չորս համայնքներով անցնող այս ճանապարհահատվածում այժմ կատարվում են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման (նոր մետաղական խողովակների և ջրթող վաքերի տեղադրում, գոյություն ունեցող ջրթող կառույցների նորոգում), հենապատի, մայթերի կառուցման, կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱԱԾ-ն մտնում է Ֆեյսբուք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային […]
Share
Instagram
Telegram