Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

MasterNews

Մենք անտարբեր չենք այն գործընթացների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում, քանի որ նրանք մեզ համար եղբայրական ժողովուրդներ են, ում հետ մենք ունենք փոխհարաբերությունների երկարատև պատմություն, այդ թվում մեկ պետության շրջանակներում: Այդ մասին ԱԻՖ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին Լավրովը նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի առանցքային գործընկերն է Անդրկովկասում: «Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը խորհրդարանական խողովակներով, ինչպես նաև միջազգային հարթակներում: ՌԴ-ն ՀՀ առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ կերպով զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմա-տեխնիկական ծրագրերը»,- նշել է նա:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում քննության է տարվում՝  32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram