Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

MasterNews

Հուլիսի 16-ին, ժամը 18:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Ս., ծնված 1998 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ցած:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ս.-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պարզաբանում.ՔԿ

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հուլիսի 13-ին Ամուլսարի հանքավայր […]
Share
Instagram
Telegram