Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

MasterNews

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է գրառման մեջ:

Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ Նա 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Նահապետ», «Արյուն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Սիրո աստղ» և այլն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 17-ին, ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ: «Արմենպրես»—ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի […]
Share
Instagram
Telegram