Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

MasterNews

Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այսօր արդեն ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Թբիլիսիում իրենց հանգիստն անցկացնող Ռուսաստանի քաղաքացիների ակցիան Վրաստանի հանդեպ Կրեմլի քաղաքականության դեմ է։ Նրանք իրենց պաստառներում նշում են, որ «Աբխազիան դա Վրաստանն է», «Հոգնե՞լ ես Պուտինից, հանգստացիր Վրաստանում», «Այստեղ արևը, ծովը հիանալի է, մարդիկ՝ բարեհամբյուր»:

Նրանք ասում են, որ չնայած ռուսական կառավարական լրատվամիջոցների քարոզչությանը, Վրաստանում իրենց ապահով են զգում:

Հանրահավաքի մասնակիցների խոսքով, միջոցառումը կազմակերպել են սոցիալական ցանցերի միջոցով:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի առաջարկն ԱՄՆ-ին ու Իրանին. հազվադեպ դերակատար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ դրական ազդակներ կան Իրանի հետ ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ ասել է, որ […]
Share
Instagram
Telegram