ՌԴ սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

MasterNews

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: Արգելված նյութերը թաքցված են եղել մեքենայի խցիկում, ուղևորների նստատեղերի տակ։

Անձը և հայտնաբերված նյութը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ըստ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագծի՝ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս

Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Քննարկմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, Երևանի ավագանու […]
Share
Instagram
Telegram