Ոստիկանները Դիլիջանում ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

MasterNews

Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, կեսօրից հետո «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարկադիր կատարման ծառայությունը 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և […]
Share
Instagram
Telegram