Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել

MasterNews

Կամերունից դեպի Կոտ դը Իվուար ուղևորվող թուրքական բեռնատար նավը Նիգերիայի առափնյա շրջաններում հարձակման է ենթարկվել նիգերիացի զինված ծովահենների կողմից, որոնք առևանգել են 10 թուրք նավաստիների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նավի սեփականատեր համարվող «Քադըօղլու» ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ վիրավորներ և զոհեր չկան: Աշխատանքներ են իրականացվում թուրք նավաստիներին փրկելու ուղղությամբ:

Ըստ ընկերության տվյալների՝ ծովահենները վնաս են հասցրել նավի կապի և նավարկության սարքերին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տիգրան Պասկևիչյանը հրաժարական է տվել ՀՌԸ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանն իր ֆեյսբուքյան էջում հրաժարականի վերաբերյալ գրառում է կատարել: «Այսօր դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ […]
Share
Instagram
Telegram