Մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում:

Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Զախարովայի տպավորությունները Հայաստանի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիացած է հայերի հյուրընկալությամբ, նույնիսկ ամենաբարդ թեմաների շուրջ հարգանքով խոսելու և շփվելու կարողությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան Հայաստան այցից […]
Share
Instagram
Telegram