ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

MasterNews

Հուլիսի 15-ին, ժամը 21:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ Ա.Ե., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի (վարորդ Ա.Ս., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Յ.Ե.-ը (ծնված 2002 թ.) և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Ս.-ը (ծնված 1999 թ.) տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փրկարարները հայտնաբերել են դի

Հուլիսի 15-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ […]
Share
Instagram
Telegram