ՃՏՊ Ագաթանգեղոսի փողոցում

MasterNews

Հուլիսի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցում` «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը: Առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW E60» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Զ., ծնված 1993 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը: Վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար […]
Share
Instagram
Telegram