Զախարովայի տպավորությունները Հայաստանի մասին

MasterNews

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիացած է հայերի հյուրընկալությամբ, նույնիսկ ամենաբարդ թեմաների շուրջ հարգանքով խոսելու և շփվելու կարողությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան Հայաստան այցից հետո ռուսական «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում փոխանցել իր տպավորությունները:

«Տեղի հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում: Դա շատ գեղեցիկ էր, ամեն ինչ շատ համեղ էր, և այնտեղ ուրախ էր:  Ամենաֆանտաստիկն այն է, որ ինձ ընդունեցին տարբեր մարդիկ՝ լրագրողներ, պաշտոնական անձինք, հասարակական, մշակութային գործիչներ և այլ անձինք: Մենք քննարկել ենք բոլոր թեմաները՝ քաղաքական թեմաներ, պատմական թեմաներ, բարդ թեմաներ, հաճախ՝ ցավոտ թեմաներ: Ինձ ցնցել է և ցնցում է այն, թե ինչպես  շատ բռնկուն մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և անձնական արժանապատվության հարցերն ազգային հպարտության մի մասն են կազմում, հնարավորություն ունեն հարգանքով շփվել և խոսել ամենաբարդ թեմաների վերաբերյալ»,- ասել է Զախարովան:

Նա նկատել է, որ դա կուլտուրայի, մեծության նշան է, որը ոչ բոլորին է  բնորոշ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով […]
Share
Instagram
Telegram