Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհը նորոգվում է

MasterNews

Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝  նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: «Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշում են նախարարությունից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին 2017-2018 թվականների ընթացքում բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։ Ինչպես նշվում է […]
Share
Instagram
Telegram