Երևանի փողոցները կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ

MasterNews

Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու համար Երևանի փողոցները առաջիկայում կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Տեղադրվելու են ինքնակարգավորվող նոր լուսացույցներ, կլինեն նոր գծանշաններ, հետիոտնային անցումների մոտ տեղադրվելու են անվտանգության լրացուցիչ պատնեշներ, հատկապես վտանգավոր փողոցներում: Հետիոտների խնդրին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, տեսնում ենք, որ պետությունը հսկայական միջոցներ է ծախսում, որ վերգետնյա անցումներ կառուցի, ստորգետնյա անցումները վերանորոգվեն, սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ իրենց երեխաների հետ վազում են հետիոտնի համար չնախատեսված վայրով: Դա անթույլատրելի է»,-ասաց Սիսակ Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ Երևանի փողոցների նոր կահավորումները կանխարգելիչ միջոցառումներ կլինեն՝ վթարներից ու դրանց հետևանքով զոհերից խուսափելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարչապետի որոշմամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել, որը կգլխավորի ԱԻ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական […]
Share
Instagram
Telegram