Աննա Հակոբյանը տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը

MasterNews

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ միասին Աննա Հակոբյանը դիտել է «Լինում է չի լինում» թատրոն-ստուդիայի ղեկավար Նվարդ Մանսուրյանի բեմադրած տիկնիկային երաժշտական ներկայացումը` հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա. ներկայացումը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քննչական կոմիտեն բացահայտել է Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանության դեպքը

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու սպանության  դեպքը: Ինչպես «Արմենպրես»—ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության […]
Share
Instagram
Telegram