Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ Է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով

MasterNews

Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել Է 50 միլիոն տոննայի: Դա ավելի Է, քան այն բոլոր արկտիկական հրեհների CO2-ի միագումար արտանետումները, որոնք տեղի են ունեցել հունիսին 2010 թվականից մինչեւ 2018 թվականը, հաղորդել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը, «Հյուսիսային կիսագնդի շրջաններում արտակարգ շոգ եւ չոր եղանակը նպաստել Է հրդեհներին՝ Միջերկրականից մինչեւ Արկտիկա»:

«Կլիմայի փոփոխությունն աճող ջերմաստիճանով եւ տեղումների բնույթում տեղաշարժերով սաստակացնում Է անտառային հրդեհների ռիսկը եւ երկարացնում սեզոնը (որի ընթացքում դրանք տեղի են ունենում),- պարզաբանել Է նա: Հունիսի սկզբից արկտիկական հրդեհների պատճառով, ընդամենը գրանցվել Է ավելի քան 100-ը, ՕՀԿ-ի տվյալներով, մոլորակի մթնոլորտ Է «արտանետվել 50 մեգատոննա ածխածնի երկօքսիդ, ինչը համարժեք Է Շվեդիայի տարեկան արտանետումներին»: Բնական հրդեհները Հյուսիսային կիսագնդում սովորական երեւույթ են մայիսից մեինչեւ հոկտեմբեր, բացատերել Է Նյուլիսը, սակայն այս տարի դրանց աշխհարհագրական լայնությունը եւ ինտենսիվությունը, ինչպես նաեւ տեւողությունն «առանձնապես արտասովոր են»: Ամենից ուժեղ հրե տարերքը դրսերորվել Է Ալյասկայում եւ Սիբիրում, որտեղ այրման օջախների մակերեսը գերազանցել Է գրեթե 100 հազար ֆուտբոլային դաշտերի մակերեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ում սկսվել են ապօրինի ներգաղթյալների զանգվածային արտաքսման միջոցառումները

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հանգստյան օրերին վերսկսել է ապօրինի ներգաղթյալների ձերբակալման եւ արտաքսման զանգվածային միջոցառումները: Նշվում է, որ այս գործողություններն ուղղված են հիմնականում […]
Share
Instagram
Telegram