Նյու Յորքը խավարի մեջ է. մասսայական հոսանքազրկում ԱՄՆ-ի տնտեսական մայրաքաղաքում

MasterNews

Նյու Յորքի կենտրոնական հատվածի` Մանհեթենի տասնյակ հազարավոր բնակիչներ կիրակի օրը մնացել են առանց էլեկտրաէներգիայի, երբ շարքից դուրս է եկել քաղաքը սնուցող տանսֆորմատորային կայաններից մեկը:

Հոսանքազրկումն արձանագրվել է երեկոյան ժամը 6:47-ին: Քաղաքային իշխանություններից մի քանի ժամ է պահանջվել էլեկտրաէներգիայի բնականոն մատակարարումը վերականգնելու համար: Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել է Նյու Յորքի մետրոպոլիտենի, մի շարք խոշոր առևտրի կենտրոնների և Բրոդվեյում գտնվող թատրոնների աշխատանքը, հայտնում է Ազատությունը:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյի պնդմամբ՝ հիմնական վարկածը քաղաքի բաշխիչ ցանցերում ծագած տեխնիկական խնդիրներն են: «Պատահածը կիբերհարձակում չէր և ոչ էլ ահաբեկչական գործողություն: Շատ կարևոր է նաև ընդգծել այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետևանքով որևէ զոհ կամ վիրավոր չկա», — հայտարարում էր քաղաքապետը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայ և արտասահմանցի մասնագետները ներկայիս հայկական լրատվական դաշտը թափանցիկ են համարում

Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամը (IRZ, Գերմանիա)՝ Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել է «Մեդիա հանրույթ. Հայաստան 2019» խորագրով համաժողովը: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ների […]
Share
Instagram
Telegram