Նեպալում հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի. CNN

MasterNews

Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 55 զոհերի մասին: Այժմ, Նեպալի իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն 30 մարդ համարվում Է անհայտ կորած: Եվս գրեթե 40 մարդ վիրավորվել Է:

Նեպալում տեղատարափ անձրեւներն սկսվել են հուլիսի 18-ին: Տարերքը մոլեգնել Է երկրի 20-ից աելի շրջաններում, տարահանվել Է 1,4 հազար մարդ: Սողանքների հետեւանքով արգելափակվել են մի քանի ավտոմայրուղիներ: Անվտանգության ուժերի գրեթե 30 հազար աշխատակիցներ են մոբիլիզացված անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, տարերքի մոլեգնած տարածաշրջաններում եղանակը հուլիսի 15-ի ընթացքում կլավանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված

Հուլիսի 14-ին, ժամը 11:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram