Նախագահ Սարգսյանը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

MasterNews

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել անվանի ֆուտբոլիստ, ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լարված իրավիճակ Երեւան-Սեւան ճանապարհին. միջադեպ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ

Սեւանա լճի հարակից լողափերի տնտեսվարողները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ Երեւան-Սեւան ճանապարահատվածում. իրավիճակը շատ լարված է: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարության ներկայացուցիչները հայտարարեն, որ […]
Share
Instagram
Telegram