Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ

MasterNews

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել տասնյակ անձանց, ովքեր փորձում էին նստացույց անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:

Հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության թեկնածուներին քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում։

Ընդդիմադիր թեկնածուներից Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Յուլիա Գալյամինան ևս բերման ենթարկվածների թվում են:

OVD-Info հասարակական կազմակեպությունը, որը ռուսաստանյան ոստիկանության մոնիթորինգ է իրականացնում, հայտարարել է, որ ձերբակալվել է 38 մարդ, մինչդեռ իրավապահները հայտնել են միայն 25-ի մասին։ Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով անցած շաբաթ է ազատ արձակվել տասնօրյա տնային կալանքից, ակցիային չի մասնակցել։

http://azatutyun.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Շուրջ 50 մլն տոննա ածխաթթու գազ Է հայտնվել մթնոլորտում Արկտիկայի հրդեհների պատճառով

Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել Է 50 միլիոն տոննայի: Դա ավելի Է, քան այն բոլոր […]
Share
Instagram
Telegram