Ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում

MasterNews

Հուլիսի 11-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 56-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վ.Սարգսյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 07.50-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենաներ. «ԻԺ-27175»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 12.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Հոնդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 07.10-ին, 28-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց և հայտնել, որ Երևանի Աթենքի փողոցում անհայտ ավտոոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Մասիս քաղաքում անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մեքենայի դռան հայելին կոտրվել է և վնասել «Վազ-2107»-ի վարորդի աչքը. 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 22.00-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 78.6-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 09.45-ին, Երևանի Հասրաթյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 22.15-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչի ձողը բախվել է ընթացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա» -ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն» -ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կանաչուտ գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել ձորակում. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 13-ին, ժամը 21.20-ին, Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի շենքի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 13.45-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենանր. «Օպել»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 46-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարակույտերին և կողաշրջվել. 23ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա արգելապատնեշներին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Վեդի-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել է մայթեզրին կանգնած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ապա շենքի բակում կայանած «Օպել»-ին. 17-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 15-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյան փողոցում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին «Սուզուկի» մոտոցիկլետը կողաշրջվել է. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և այրվել. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արագյուղ-Բուժական ճանապարհի 2-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 51-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 133-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 21-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 337-րդ կմ-ին «Oպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելու գոտուց և գլորվել ձորը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 14-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել […]
Share
Instagram
Telegram