Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

MasterNews

Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված  ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ի թղթակիցն դեպքերի վայրից։

Ցուցարարները Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոց են բերում երկաթե փակոցներ, որոնք մայթերին են մնացել առավոտվանից։ Ոստիկանության հատուկ նշանակության ծառայողները փորձում են  հանել փակոցները։

Ոստիկանության հետ բախումները տեղի են ունենում Ելիսեյան դաշտերի տարբեր տեղերում, փողոցը հաճախ ծածկում է ծխագլանների ծուխը, իսկ քամին արցունքաբեր քազ է բերում։

BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ոստիկանության տվյալներով՝ հուլիսի 14-ի առաջին կեսին ձերբակալվել է արդեն 152 մարդ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է […]
Share
Instagram
Telegram