Նոր մանրամասներ Լոռիում տեղի ունեցած ողբերգական դեպքից. մահացածները վարորդի կինն ու որդին են

MasterNews

Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով մահացել են Գազել մակնիշի մեքենայի վարորդի կինն ու տղան: Վարորդն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում է Երեւան: Մեր տեղեկություններով՝ մահացած երեխան 12 տարեկան է եղել։

ՀԺ-ի թղթակիցը հաղորդում է, որ Գազելում եղածները ընտանիքի անդամներ են, որոնք Վանաձորից Ախթալա քաղաք էին գնում: Վազ 21-04 մակնիշի մյուս ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորները, որոնց մեքենայի վրա եւս հսկա ժայռաբեկոր էր ընկել, բարեբախտաբար չեն տուժել, սակայն մեքենան լուրջ վնասվել է:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները, Լոռու ճանապարհային ոստիկանները: Ճանապարհը փակ է: տեղի ճանշինի ավտոկռունկի միջոցով, փրկարարների հետ համատեղ այս պահին իրականացնում են ժայռաբեկորների հեռացման աշխատանքներ:

Վանաձոր-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին արդեն մի քանի տարի է՝ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, սակայն տվյալ հատվածում շինարարական աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել: Ճանապարհը միշտ էլ եղել է վտանգավոր: Այստեղ պարբերաբար քարաթափումներ են տեղի ունենում:

Նմանատիպ մի դեպք էլ տարիներ առաջ էր եղել: Հսկա ժայռաբեկորները թափվել էին երթեւեկող մեքենայի վրա: Փրկարարների կողմից էլ տարիներ առաջ արհեստական քարաթափում էր իրականացվել՝ պայթեցման եղանակով:

http://armtimes.com

Էդվարդ Արզումանյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փարիզի ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել Ելիսեյան դաշտերում

Ֆրանսիայի Ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը նվիրված զինվորական շքերթից հետո Փարիզում ոստիկանության հետ սկսված  ընդհարումները տեղափոխվել են Ելիսեյան դաշտերի շրջան, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ի թղթակիցն […]
Share
Instagram
Telegram