ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 14-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) ձորը:

Փրկարարները ձորից դուրս են բերել երկու ուղևորներին, ովքեր հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Հուլիսի 13-ին, ժամը 20:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
Share
Instagram
Telegram