ՃՏՊ Սերո Խանզադյան փողոցում. կա տուժած

MasterNews

Հուլիսի 14-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ե.) դուրս է եկել Սերո Խանզադյան փողոցի երթևեկելի հատվածից և հայտնվել Արմենակյան փողոցի տներից մեկի տանիքին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին՝ Ք.Հ.-ին (ծնված 1997 թ.), ով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 14-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram