Facebook-ը կտուգանվի 5 միլիարդ դոլարով 

MasterNews

Միացյալ Նահանգների Դաշնային առեւտրային հանձնաժողովը 3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է 5 միլիարդ դոլարով տուգանել ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությանն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով:

Այս մասին հաղորդում են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ շեշտելով, որ հանձնաժողովը դեռ ոչ մի տեխնոլոգիական ընկերության համար այսքան մեծ չափի տուգանք չի սահմանել: Թե′ «Ֆեյբուք» ընկերությունը, թե′ հանձնաժողովը հրաժարվել են մեկնաբանություններ տալ լրատվամիջոցներին:

Հանձնաժողովն անցած տարվա մարտից հետաքննում էր Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալը: Այս բրիտանական ընկերությունը հասանելիություն էր ստացել Facebook-ի մոտ 87 մլն օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց համաձայնության:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դանակահարություն Երևանում. կասկածյալը ձերբակալված է

Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ […]
Share
Instagram
Telegram