Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

MasterNews

Հուլիսի 12-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում․ քարերը (մոտ 10 քար) թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են 2 քար և սահմանազատել տարածքը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հուլիսի 12-ին, ժամը 23:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ոնեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram