Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ

MasterNews

Ահաբեկչություն է տեղի ունեցել Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքում: «Ասասեյ» անվամբ հյուրանոցի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն պայթուցիկ սարքերով լցված ավտոմեքենայի մեջ, որից հետո մի խումբ զինյալներ գրոհել են հյուրանոցի շենքը: Զոհվել է առնվազն 40 մարդ:

Նախնական տեղեկություններով՝ ահաբեկչության հետեւանքով մահացածների թվում է Կանադայից հայրենիք վերադարձած հայտնի լրագրող Հոդան Նալայեն իր ամուսնու հետ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորումը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

SOS Սեւան. բաց նամակ վարչապետին

Հարգելի ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ, «SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, […]
Share
Instagram
Telegram