Ռուսական չորորդ օդանավն է ժամանել Թուրքիա. C 400-ը հավաքվում է

MasterNews

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Մյուրթեդ ավիաբազայում:

«C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարումն այսօր վերսկսել է: C-400-ի համար մասեր պարունակող չորրորդ ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի մերձակա Մյուրթեդ ավիաբազայում»,- Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ թվիթերյան էջում:
C-400 հակահրթիռային զենիթային համակարգերի մատակարարման մասին 2.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել 2017 թվականին: Գործարքի մի մասի գումարը Թուրքիան կվճարի ինքնուրույն, մյուս մասը՝ ռուսական վարկի հաշվին:

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ա. Սարգսյանը «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը Մակրոնին փոխանցելու նպատակով...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, […]
Share
Instagram
Telegram