Նեպալում հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվել է 32 մարդ

MasterNews

Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել գետերին մոտ բնակվող անձանց տեղափոխվել անվտանգ գոտիներ, քանի որ անձրևները կշարունակվեն մինչև հուլիսի 14-ը:

Բնական աղետի հետևանքով տուժել է Նեպալի 21 շրջան: Իշխանությունները տարհանել են 831 մարդու:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ […]
Share
Instagram
Telegram