Լարված վիճակ Ամուլսարում

MasterNews

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել Ամուլսարի հանք տանող ճանապարհին լարված վիճակի մասին: Ըստ տեղեկության, հանքի ճանապարհը փակածտեղի բնակիչները թույլ չեն տվել Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին եւ փորձագետներին այցելել հանքի տարածք: Բնակիչները պահանջում են փորձագիտական աշխատանքի շրջանակում արձանագրել համայնքի բնակիչների իրավունքների խախտումներն ու դիրքորոշումները:

Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ լիբանանյան ընկերությունն իրականացնում է հանքի փորձաքննություն, պարզելու համար բնապահպանական ռիսկերը: Նախնական եզրակացությունը ներկայացվել է Քննչական կոմիտե, իսկ վերջնականը պետք է ներկայացվի մինչեւ հուլիսի վերջ:
Նախօրեին տեղի համայնքների բնակիչները դժգոհել էին, որ փորձաքննությունը չի պարզել իրենց կարծիքները եւ չի եղել ազդակիր համայնքներում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Facebook-ը կտուգանվի 5 միլիարդ դոլարով 

Միացյալ Նահանգների Դաշնային առեւտրային հանձնաժողովը 3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է 5 միլիարդ դոլարով տուգանել ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությանն օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով: Այս մասին հաղորդում են ամերիկյան […]
Share
Instagram
Telegram