Զիդանը Մբապեին համոզում է տեղափոխվել Ռեալ

MasterNews

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մշտապես շփվում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Ինչպես հաղորդում է Le 10 Sport-ը, ֆրանսիացի մարզիչն իր հայրենակցին համոզում է կարիերան շարունակել «արքայական» ակումբում: 20-ամյա հարձակվողը ցանկանում է ուժերը փորձել «Սանտյագո Բեռնաբեուում», սակայն կասկածում է ամռանը տեղափոխվելու նպատակահարմարությանը։

Մբապեն կարծում է, որ ՊՍԺ-ն համաձայնություն չի տա նրա վաճառքին, այդ պատճառով ֆուտբոլիստի ցանկանում է այս հարցին վերադառնալ միայն մեկ տարի անց:

Հարկ է նշել, որ աստղային ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 200 մլն եվրո։

http://armsport.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նեպալում հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվել է 32 մարդ

Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել: Ինչպես հաղորդում է […]
Share
Instagram
Telegram