Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

MasterNews

Հուլիսի 12-ին, ժամը 20:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, իսկ ծառի ճյուղերը մասամբ ընկել են մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա (ավտոմեքենան չի վնասվել):

Փրկարարները սահմանազատել են տարածքը, կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայի վրայից հեռացրել ծառի ճյուղերը, մասնատել ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

Հուլիսի 12-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram