Ահաբեկություն Կիեւում. զոհեր չկան

MasterNews

Կիեւում հուլիսի 12ից 13-ի գիշերը նռնականետով կրակել են ուկրաինական Հեռուստաալիք 112 հեռուստաընկերության վրա: Հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատում է ահաբեկություն: Զոհեր չկան:

Հարուցվել է քրեական գործ: Հեռուստաընկերությունն ավելի վաղ դիմել էր միջազգային կառույցներին, իր հասցեին սպառնալիքների պատճառով: Այդ սպառնալիքները, ըստ հեռուստաընկերության ղեկավարության, սկսվել են այն բանից հետո, երբ ազդարարվել է ուկրաինական ճգնաժամի մասին Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Հեղինակավոր ռեժիսոր Սթոունը ադ ֆիլմում փորձել է մանրամասնել ուկրաինական ճգնաժամը, բացառիկ հարցազրույց արել Պուտինի հետ: Ֆիլմը կոչվում է ՙՊայքար Ուկրաինայի համար՚: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Լուցենկոն հեռուստաալիքին պատասխանատվությամբ է սպառնացել՝ ֆիլմը ցուցադրելու դեպքում:
Հեռուստաալիք 112-ը մասնավոր հեռուստաընկերություն է, համարվում է առաջատարներից մեկը Ուկրաինայում՝ մասնավորապես նորությունների առումով: Հեռուստաալիքի նախկինում կապել են Ուկրաինայի ներքին գործերի այսպես ասած նախամայդանային նախարար Զախարչուկի հետ, խոսվել է հայտնի օլիգարխ Ֆիրտաշի հետ կապերի մասին, որին վերջերս Ավստրիայի դատարանը որոշեց արտահանձնել Միացյալ Նահանգներին եւ որն իր հերթին համարվում էր ռուսական կապերով օլիգարխ: Ներկայումս հեռուստաալիքի սեփականատեր է Տարաս Կոզակը, որը Ռադայում ՙԸնդդիմադիր բլոկի՚ պատգամավոր է, գործարար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 40 մարդ

Ահաբեկչություն է տեղի ունեցել Սոմալիի Կիսմայո նավահանգստային քաղաքում: «Ասասեյ» անվամբ հյուրանոցի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն պայթուցիկ սարքերով լցված ավտոմեքենայի մեջ, որից հետո մի […]
Share
Instagram
Telegram