C-400 զենիթահրթիռային համակարգերն արդեն Թուրքիայում են

MasterNews

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համակարգերն արդեն Անկարայում են՝ Մյուրթեդռազմաբազայում:

Հիշեցնենք, որ ռուսական C-400 -ները գնելու գործարքի պատճառով՝ սրվել էին Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Միացյալ Նահանգների հետ: Վաշինգտոնը պնդում էր, որ ռուսական սպառազինությունը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի հետ եւ Անկարայից պահանջում էր հրաժարվել Մոսկվայի հետ դեռ 2017 թվականին կնքած գործարքից։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում էր, որ չի մատակարարի ամերիկյան F-35 կործանիչները, սակայն Թուրքիայի իշխանություններն անդրդվելի էին:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները բացահայտեցին մեքենաներից գողությունները կատարված անձին

Հուլիսի 9-ին գողացել էին Հալաբյան փողոցում կայանված երկու «Մերսեդեսի» թափարգելի դետալները: Մաշտոցի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավ-արևմտյան […]
Share
Instagram
Telegram