Օրենք թող մշակեն, նոր փող ուզեն. Ջուսը՝ ՊԵԿ-ին

MasterNews

Երգչուհի Ջուսը թերահավատորեն է մոտենում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ ՊԵԿ-ի գաղափարին: Իր կարծիքը նա արտահայտեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Վերջին շրջանում՝ այն բանից հետո, ինչ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը նշեց, որ հունիս ամսից երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսել, շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ խոսակցությունները կրկին թեժացան: Ջուսն ընդգծում է, որ այս գաղափարի հետ կապված օրենսդրական բաց կա:

«Չի աշխատի այդ օրենքը: Թող օրենք մշակեն, նոր փող ուզեն»,- ասաց նա:

Ջուսը նշում է, որ, եթե իրենք հարկեր վճարեն, ապա պետությունն էլ պետք է հոգա, որ հետագայում դա նպաստի իրենց բարձր թոշակ ստանալուն: Սակայն երգչուհին վստահ է, որ պետությունն այդպես չի վարվելու եւ անտեսելու է երգիչներին:

«Ու թող մեզ թոշակ տան, բայց չէ՛, բնականաբար չեն տա, որովհետեւ վերջում ոչ երգիչներին նայելու է պետությունը, ոչ էլ…»,- ասաց նա:

Դավիթ Անանայանը նշել էր, որ կոշտ միջոցներ կիրառելու շրջանակներում ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների: Ջուսը նշեց, որ ինքը ՊԵԿ չի հրավիրվել: Իսկ հարցին, թե ինչ կանի, եթե հրավիրվի, ասաց.

«Բան չեմ ասի, օրենք չկա, ուղարկելով չի»,- ասաց նա:

Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրելու մասին հայտարարել են մի քանի երգիչներ, դերասաններ: Նրանց թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Մգեր Արմենիան եւ Սպիտակցի Հայկոն, դերասան Ռաֆայել Երանոսյանը: Դերասան Սարգիս Գրիգորյանն էլ նշել է, որ պատրաստվում է հայտարարագրել:

 

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

C-400 զենիթահրթիռային համակարգերն արդեն Թուրքիայում են

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը հասել է Թուրքիա: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ համակարգերն արդեն Անկարայում են՝ Մյուրթեդռազմաբազայում: Հիշեցնենք, որ ռուսական C-400 -ները գնելու գործարքի պատճառով՝ […]
Share
Instagram
Telegram