Վճարահաշվարկային տերմինալ գողացողը հայտնաբերվել է

MasterNews

Հուլիսի 7-ին Աբովյանի մթերային խանութներից մեկի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ կոտրել են խանութի կողպեքը, հարմարեցված բանալիով բացել դուռը, մտել ներս ու գողացել վճարահաշվարկային տերմինալը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը արձանագրեց, որ տերմինալը հափշտակելուց հետո միացել է խանութի ձայնազդանշանային համակարգը և գողությունը կատարած անձը կամ անձինք այն թողել են խանութից մոտ 50 մետր հեռավորության վրա ու հեռացել։
Իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից երեք օր անց, Երևանում հայտնաբերվեց Չարենցավանի 32-ամյա մի բնակիչ և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Կատարվում է քննություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ապամոնտաժում Երեւանում. պատմամշակութային շենքերն առանց գովազդի

Երևանում ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա […]
Share
Instagram
Telegram