Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտանբերել

MasterNews

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն կատարեցին բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Տանտիրոջ հայտնածով՝ բույսերն իրենն են, մշակել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դաքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քննիչ հանձնաժողովի արդյունքը հանրության համար կլինի անհերքելի. Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պետք է լինեն ահերքելի, կառուցված կլինեն միայն ճիշտ փաստերի վրա: «Արմենպրես»—ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում […]
Share
Instagram
Telegram