Ոստիկանները բացահայտեցին մեքենաներից գողությունները կատարված անձին

MasterNews

Հուլիսի 9-ին գողացել էին Հալաբյան փողոցում կայանված երկու «Մերսեդեսի» թափարգելի դետալները:
Մաշտոցի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ Աջափնյակ վարչական շրջանում կատարել է մի շարք այլ գողություններ ևս:
Մասնավորապես պարզվել է, որ նա հունիսին գողացել է Նազարբեկյան թաղամասում կայանված «ԳԱԶելի» և Սիլիկյան թաղամասում կայանված «Ֆորդի» մարտկոցները:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Բարրի» փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով: Համապատսխան հայտարարությունը հրապարակել Է Սպիտակ տան […]
Share
Instagram
Telegram