Խնամակալը վերցրել է տարեցների բանկային քարտերը և գումար կանխիկացրել

MasterNews

Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և նույն օրը Լվովյան փողոցի բանկոմատից յուրաքանչյուր քարտից կանխիկացրել 40.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաղարշապատի ոստիկանները Էջմիածնի բնակիչներից մեկի բակում կանեփի բույսեր են հայտանբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ […]
Share
Instagram
Telegram