Լիլիթ Մակունցը չի բացառում Սահմանադրության 213-րդ հոդվածի վերանայում

MasterNews

ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում չբացառեց, որ Սահմանադրության անցումային դրույթներից 213-րդ հոդվածը կարող է փոփոխվել:

«Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված մենք հակված ենք լուծումներով հանդես գալ մինչև սեպտեմբեր: Լուծումների փնտրտուք ասելով՝ նկատի ունենք, որ մեր բոլոր գործողությունները լինեն օրենքի շրջանակներում: Եվ հանգուցալուծումը որևէ կերպ չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում նաև հանդես գալ օրենսդրական մեխանզիմների մշակմամբ կամ հստակեցմամբ»,- ասաց նա:
Ըստ Մակունցի՝  իրավաբանական տիրույթում բախում կա Սահմանադրության անցումային դրույթնեերի վերաբերյալ: «Եվ ես կարծում եմ, որ առաջին հերթին խնդիրը պետք է լուծվի իրավական տիրույթում: Այո, անցումային դրույթների հետ կապված կան խնդրահարույց կետեր, և մասնավորապես հենց 213-րդ հոդվածի մասին է խոսքը, որը միանշանակ չի մեկնաբանվում»,- նշեց նա:

Հարցին, թե այսինքն՝ հնարավո՞ր է 213 հոդվածի փոփոխության առաջարկով հանդես գան, Մակունցը պատասխանեց. «Չեմ բացառում»:

Նշենք, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի նոր կառուցվող էլեկտրակայանը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ին

Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ միայն այդ գործոնով պայմանավորված: «Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին կայանի կառուցման […]
Share
Instagram
Telegram