Թրամփը հայտարարել Է, որ գաղտնարժույթները հուսալի չեն

MasterNews

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն Է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել Է Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես բիթքոյնի եւ այլ գաղտնարժութների մոլի երկրպագու չեմ, որոնք փող չեն, եւ որոնց արժեքը շատ փոփոխական Է եւ ոչ մի բանի վրա հիմնված չԷ: Չկարգավորվող կրիպտոակիվները կարող են նպաստել անօրինական գործունեությանը, այդ թվում թմրանյութերի վաճառքին եւ այլ անօրինական գործողությունների»,- գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Մեզ մոտ ԱՄՆ-ում կա սոսկ մեկ իրական արժույթ, եւ այն ավելի ուժեղ Է, քան երբեւԷ, կայուն Է եւ հուսալի: Անտարակույս, այն ամենատարածված արժութն Է ամբողջ աշխարհում, եւ այն միշտ այդպիսին կմնա: Եվ այն կոչվում Է ամերիկյան դոլար»,- եզրափակել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս

Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս: «Արմենպրես»—ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը՝ հրապարակելով լուսանկար: «Այս […]
Share
Instagram
Telegram