Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Բարրի» փոթորկի պատճառով

MasterNews

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 11-ի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել Լուիզիանայի նահանգում «Բարրի» մոտեցող արեւադարձային փոթորկի պատճառով: Համապատսխան հայտարարությունը հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ Է տալիս գործի դնել դաշնային միջոցները եւ ֆինանսավորումը տարերքի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի համար: «Բարրի» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել Է հուլիսի 11-ին Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգների ափից ոչ հեռու: Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հուլիսի 10-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել նահանգի ամբողջ տարածքում: Մի շարք ափամերձ օկրուգներում տարահանում Է հայտարարվել: Սպասվում Է, որ հուլիսի լույս13-ի գիշերը «Բարրին» կարող Է հասնել Լուիզիանայի ափերին եւ սաստականալ մինչեւ մրրիկի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանը «Գազպրոմ»-ի հետ կքննարկի գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հարցը

«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. hայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների […]
Share
Instagram
Telegram