Էներգետիկ խոշոր ներդրում Երեւանում. մեկնարկ վարչապետի մասնակցությամբ

MasterNews

Երեւանում հուլիսի 12-ին ազդարարվում է նոր ջերմաէլեկտրակայանի շինարարության մեկնարկը: Ծրագրի մասին ազդարարվել է դեռեւս նախկին իշխանության շրջանում: Թավշյա հեղափոխությունից հետո ծրագիրն իրականացնող Ռենկո ընկերությունը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը վերհաստատեց այն շարունակելու մտադրությունը: Եվ ահա, շինարարությունը սկսվում է:

Հայաստանում առաջին, 250 մեգավատտ հզորությամբ համակցված ցիկլով գազատուրբինային արդի էներգակայանի կառուցումը Երևանի հարավային մասում կօգնի բարձրացնել գազից էլեկտրական էներգիայի արտադրության արդյունավետությունը՝ արտադրելով տարեկան մինչև 2,000 գիգավատտ ժամ և ապահովելով հուսալի էներգամատակարարում: Ծրագրի ներդրումային արժեքը մոտ 300 միլիոն դոլար է: Շինարարության ընթացքում կստեղծվի մոտ 1200 աշխատատեղ, իսկ կայանի գործունեության ընթացքում՝ մոտ 300, բարձր վարձատրությամբ: Կայանի տեխնոլոգիական նորարարությունը թույլ է տալու նվազեցնել գազի ծախսն ու կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Կայանը կառուցվում է Երեւանի արդիականացված ՋԷԿ հարեւանությամբ: Երեւանի ՋԷԿ արդիականացումը իրականացրել էին ճապոնացի մասնագետները, ինչն էլ իր հերթին նվազեցրել է Երեւանի ՋԷԿ գազի ծախսը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ժամանակավորապես դադարեցվել է Առինջ և Արզնի համայնքների որոշ հատվածների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի Տանձուտ թաղամասի, ժամը […]
Share
Instagram
Telegram